Կանադայի ԱԳՆ-ն դատապարտել է Չինաստանում 4 կանադացիների մահապատիժը

1 րոպեի ընթերցում

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին դատապարտել է Չինաստանին թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով 4 կանադացիների մահապատժի ենթարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է լրագրողներին մարտի 19-ին։ 

«Մենք վճռականորեն դատապարտում ենք կանադացիների մահապատիժը Չինաստանում», - Ժոլիի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։ 

Արտգործնախարարը հայտնել է, որ այդ մարդիկ ունեին Կանադայի և Չինաստանի երկքաղաքացիություն։ Նախարարը միայն ասել է, որ մահապատժի է ենթարկվել չորս կանադացի։ Նա հրաժարվել է այլ մանրամասնություններ հայտնել՝ միայն հավելելով, որ այդ մարդկանց մեղադրել են «թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար»։

Ժոլին հավելել է, որ անձամբ մի քանի ամիս հետևել է դատապարտյալների ճակատագրին։ Արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ ինքը և Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն անձամբ խնդրել են Չինաստանի իշխանություններին ներողամտություն ցուցաբերել այդ մարդկանց նկատմամբ:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով