Հայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտը ուղարկել է ԵՄ, սպասում է արձագանքին

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված 41 թերությունները շտկվել են և կատարված աշխատանքների վերաբերյալ պաշտոնական հայտն արդեն ուղարկվել է Եվրամիություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ներկայացնելով Հայաստանի ավիացիոն ոլորտում միջազգային ստանդարտների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները։

«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվել է Հայաստանում ավիացիոն ոլորտի միջազգային ստանդարտների և պահանջների համապատասխանության աուդիտ, որի շրջանակում ավիացիոն պատահարների քննության ոլորտում արձանագրված մի շարք թերությունների վերացման ուղղությամբ մշակվել էր միջոցառումների մի մեծ պլան։  Այս պահի դրությամբ 41 արձանագրված թերությունները շտկվել են և կատարված աշխատանքի մասին հայտն ուղարկվել է Եվրոպական Միություն։ Սպասում ենք գործընկերների արձագանքին»,- ասաց Ղալեչյանը։

Հայաստանի ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» է հայտնվել 2020 թվականի հունիսից, ինչի հետևանքով արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք։ Այս սահմանափակումը վերացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ աշխատել են՝ միջազգային ստանդարտներին համապատասխանելու նպատակով։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում