Հայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրլն դրամ կամ 12.8 մլրդ դոլար:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«2024–ի վերջին պետական պարտքը կազմել է շուրջ 5 տրլն դրամ, որը հավասար է շուրջ 12.8 մլրդ դոլարի: Դրա նախորդ տարվա վերջի  նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6.2 տոկոսով: Բայց համախառն ներքին արդյունքի համեմատությամբ մեր պետական պարտքը նվազել է 0.1 տոկոսային կետով և կազմել 48.3 տոկոս, ինչը համարվում է շատ կայուն և անվտանգ սահմանաչափ: Դա նաև կարգավորված է մեր ֆիսկալ կանոններով»,–ասաց Հովհաննիսյանը: 

Հարկեր–ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.6 տոկոս, որը 2023–ի համեմատությամբ նվազել է: Սակայն, նախարարի խոսքով, վերջին 7 տարիներին հարկեր–ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 2.8 տոկոսային կետով՝ 20.8–ից հասնելով 23.6 տոկոսի:  

Հայերեն English Español 中文

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին