Միացյալ Նահանգներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աջակցել է Պուտինի և Թրամփի զրույցին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աջակցել է Պուտինի և Թրամփի զրույցին

ՄԱԿ-ը գնահատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի շփումները և կարևոր է համարում նրանց հեռախոսազրույցի փաստը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հակը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ավարտի մասին։

«Կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ զրույցը կայացավ: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների համար կարևոր է պահպանել հաղորդակցությունը միմյանց հետ, և մենք գնահատում ենք դա», - ասել է Հակը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում