«իԳործ» ծրագրին 2020 թվականից ի վեր մասնակցել է ավելի քան 250 սփյուռքահայ մասնագետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից հաջողություն գրանցած  «իԳործ» ծրագրին 2020 թվականից  ի վեր մասնակցել է ավելի քան 250 սփյուռքահայ մասնագետ, որոնք հնարավորություն են ստացել աշխատել Հայաստանի պետական կառավարման համակարգում: 

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման  և մշտադիտարկման ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Մհերյանը՝ նշելով, որ այս տարվա «իԳործ» ծրագրին մասնակցելու համար դիմումներն արդեն ընդունվում են։ 

«Մեկնարկը տրվել է փետրվարի 27-ին, դիմումները կընդունվեն մինչև ապրիլի 4-ը, բայց հնարավոր է՝ դիմելու ժամկետը երկարաձգենք ևս 10 օրով:

Մասնագետների պահանջարկ ունեցող ոլորտները տարբեր են՝ սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք, ռազմական գիտություններ, մշակութաբանություն, հոգեբանություն, կրթություն, իրավագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, աղետների և ռիսկերի կառավարում, բնապահպանություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլն։  

Այս տարի մի փոքր փոխել ենք չափանիշները. ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթությամբ և երեք տարի աշխատանքային փորձ ունեցող բոլոր սփյուռքահայ մասնագետները, որոնք ցանկություն են հայտնում մեկ տարի ժամկետով ժամանել Երևան և ֆիզիկապես իրենց ներկայությունը ապահովել պետական կառավարման համակարգում: Նշված չափանիշներին բավարարելու դեպքում նրանք կարող են անցնել աշխատանքի համապատասխան գերատեսչությունում»,- նշեց Աննա Մհերյանը:

Նա հավելեց՝ այժմ հայտերի ընդունման փուլն է, և այս ժամանակաշրջանի համար դրանք բավականին շատ են՝  63 հայտ շուրջ 13 երկրից: Ըստ մասնագետի՝ հայտերի ընդունումից հետո հավաքագրվում են բոլոր կառույցների կարիքները և մասնակիցների ինքնակենսագրականներն  ուղարկվում են համապատասխան կառույցներ՝ ըստ այդ կարիքների: 

«2020 թվականից ի վեր  ծրագրի շրջանակում ունեցել ենք շուրջ 250 մասնակից: Նշեմ, որ  «Հովնանյան» և « Կերոն» հիմնադրամների  հետ համագործակցելով՝ մեր մասնակիցները ևս մեկ տարի ժամկետով կարող են նույն պայմաններով շարունակել  մնալ ծրագրում:

Ունենք նաև բավականին մեծ հայրենադարձություն, այս տարիների ընթացքում ծրագրի մասնակիցների գրեթե 73 տոկոսը հայրենադարձվել  է»,- նշեց նա: 

Աննա Մհերյանն ընդգծեց՝ «իԳործ» 2025-ը գործնականում կմեկնարկի սեպտեմբերի 1-ից, իսկ մինչև հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ կիրականացվեն բոլոր հարցազրույցները. յուրաքանչյուր տարի իրականացվում է շուրջ 500 հարցազրույց:  

Ծրագրի շրջանակներում ընտրված մասնակիցներն ապահովվում են երկկողմանի ավիատոմսով, մեկ տարվա առողջության ապահովագրությամբ,  ինչպես նաև վճարվում է կացության կարգավիճակի գումարը: 

Հայերեն English Русский

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր