Միացյալ Նահանգներ

Ռուբիոն Իրանին մեղադրել է հութիների կողմից ԱՄՆ-ի նավերի վրա հարձակումները ֆինանսավորելու մեջ

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն Իրանին մեղադրել է հութիների կողմից ԱՄՆ-ի նավերի վրա հարձակումները ֆինանսավորելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի վրա է բարդել պատասխանատվությունը Եմենում «Անսար ալլահ» շարժման կողմից ԱՄՆ-ի նկատմամբ առաջացած սպառնալիքի համար։

«Հութիները չէին կարողանա սպառնալ մեր նավատորմին և առևտրային նավերին առանց Իրանի օգնության: Նրանք սովորել են ստեղծել անօդաչու թռչող սարքեր և բարդ հականավային համակարգեր, սակայն այդ տեխնոլոգիան և ֆինանսավորումը ստացվում են Իրանից: Առանց Իրանի հութիների սպառնալիքը կսահմանափակվեր Եմենի ներքին հակամարտություններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուբիոն Fox News Radio ռադիոկայանին  տված հարցազրույցում: 

Պետքարտուղարը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ հարձակումների շարունակման դեպքում Իրանի համար հետևանքներ կլինեն։ 

Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հերթին դատապարտում է Միացյալ Նահանգների հռետորաբանությունը և կտրականապես մերժում է ԱՄՆ նախագահի և նրա վարչակազմի հայտարարություններն «Անսար ալլահ» շարժման հարձակումներին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մասին:

Մարտի 15-ին Դոնալդ Թրամփի հրամանով Միացյալ Նահանգները սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենում հութիների օլբյեկտներին։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը։ Ի պատասխան շարժումը երկու անգամ հարձակվել է ամերիկյան USS Harry Truman ավիակիրի վրա Կարմիր ծովի հյուսիսային մասում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում