Եվրոպա

ԵՄ-ն ձգտում, բայց չի գտնում Ուկրաինայի բանակցություններին միանալու հնարավորություն. Կալաս

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ձգտում, բայց չի գտնում Ուկրաինայի բանակցություններին միանալու հնարավորություն. Կալաս

Եվրամիությունը հնարավորություն է փնտրում միանալու Ուկրաինայի հարցով բանակցություններին, բայց դեռ ճանապարհ չի տեսնում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը տարբեր գործընկերների հետ»,- նշել է նա՝ պատասխանելով ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին համայնքի հնարավոր մասնակցության մասին հարցին։ 

«Առայժմ սա ոչ այլ ինչ է, քան մաքոքային դիվանագիտություն, քանի որ չկա բանակցային սեղան»,- շեշտել է Կալասը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը փորձում է ազդել ամերիկյան կողմի վրա՝ հնչեցնելով փաստարկներ, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում