Թուրքական ԶԼՄ-ներում բազմաթիվ նյութերով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումերն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ 

«Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ 

Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել:

Մեդիա տուրին մասնակցած Թուրքիայի ազդեցիկ ԶԼՄ֊ների ներկայացուցիչների պատրաստած ռեպորտաժներն ու վերլուծական հաղորդումներն այս օրերին մի քանի անգամ ցուցադրվել են առաջատար TRT World, NTV, Sözcü TV և այլ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների ընթացքում, տարածվել են Ihlas, Anadolu լրատվական գործակալությունների, T24, Medyascope, Hürriyet, հայկական Agos և մյուս լրատվականների կողմից։ Բացի այդ, մեդիատուրի մասնակիցները հյուրընկալվել են այլ հեռուստա-ռադիո հաղորդումների, պատմել են ՀՀ այցի մասին։ Ընդհանուր առմամբ շրջանառվել է մոտ երկու տասնյակ հեռուստա և ռադիո ռեպորտաժ, որոնք գրեթե ամբողջությամբ ներկայացրել են Հայաստանի տեսակետները` Հայաստան-Թուրքիա կարգավորման, սահմանի բացման, Հայաստան-Ադրբեջան կարգավորման, ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։

Երևան հրավիրված խմբում թուրքական և՛ մերձիշխանական, և՛ ընդդիմադիր, և՛ անկախ համարվող լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցները լուսաբանվել են հավասարապես բոլոր խոշոր մեդիահարթակներով, և հիմնական ուղերձները հասցվել են այդ երկրի հանրության ամենատարբեր շերտերին։ Ընդ որում՝ լուսաբանումը եղել է ոչ միայն թուրքերեն, այլև՝ անգլերեն (TRT World, Hürriyet Daily News)։

Բացի ռեպորտաժներն ու վերլուծական հաղորդումները, 5 տասնյակից ավել տեքստային նյութեր են հրապարակվել թուրքական առցանց լրատվամիջոցներում, որոնք ևս հիմնականում ներկայացնում են Հայաստանից փոխանցված ուղերձները։

Հատկանշական է, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներ չեն խուսափել շրջանառել այն առանցքային ուղերձը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։

Մեդիա տուրի արձագանքները դեռևս շարունակվում են»,- գրել է Ծառուկյանը։

Նա շնորհակալություն է հայտնել թուրքագետներ Աստղիկ Իգիթյանին, Գևորգ Կալոշյանին, Էլյա Հարությունյանին և մյուս գործընկերներին՝ գաղափարի և ստացված նախաձեռնության համար։ 

Հայերեն English Français Русский

Հռոմի Լևոն XIV պապը պետական այցով Ֆրանսիայում է

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելությանը

Մհեր Գրիգորյանն ու Նիկոլա Նիկոլովը քննարկել են առևտրատնտեսական, տուրիզմի, ավիացիայի ոլորտներում համագործակցությունը

ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենը քննարկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր

Բրյուսելում տասը կին պատմում են իրենց ընտանիքի պատմությունը. նրանց թվում է հայուհի Ժաննա Թովմասյանը

Ճապոնիայի տրամադրած 20 միլիարդ դոլարի չափով օգնությունն ամենախոշորներից մեկն է. Զելենսկի

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել ԱՄԷ-ում. Զելենսկի

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 3․2 տոկոսով