Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 40-ի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 40-ի

Միացյալ նահանգներում վերջին երեք օրերի ընթացքում հարյուրավոր փոթորիկներ են մոլեգնել, որոնց զոհերի թիվը հասել է առնվազն 40-ի։ Փոթորիկներին զուգահեռ եղել են նաև բազմաթիվ պտտահողմեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը։

Փոթորիկներ են մոլեգնել Միսսուրի, Արկանզաս, Տեխաս, Օկլահոմա, Կանզաս, Ալաբամա և Միսիսիպի նահանգներում։ Բացի զոհերից, հարյուրից ավելի մարդիկ վիրավորվել են, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, վնասվել են տներ։ Փոթորկի պատճառով Օկլահոմայում նաև անտառային հրդեհներ են մոլեգնում։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետևում է փոթորկի հետ կապված իրավիճակին։ Նա Արկանզաս է ուղարկել Ազգային գվարդիայի զինվորներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում