Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 59 մարդ Է զոհվել, ավելի քան 155-ը՝ վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Առնվազն 59 մարդ Է զոհվել, ավելի քան 155-ը՝ վիրավորվել Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում են պաշտոնական անձինք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով մոտ 02:30-ին մայրաքաղաք Սկոպյեից մոտ 100 կմ արևելք գնվող Կոչանի քաղաքի Pulse ակումբում, որտեղ 1500 մարդ ներկա է գտնվել DNK-ի՝ երկրում հայտնի հիփ-հոփ դուետի համերգին:

Վարչապետ Քրիստիան Միկոսկին այս օրը «դժվար և շատ տխուր» է անվանել երկրի համար, որը շատ «երիտասարդ կյանքեր» է կորցրել:

Չորս մարդու ձերբակալման օրդերներ են տրվել, դեպքի վայրում հայտնել է ներքին գործերի նախարար Պանչե Տոսկովսկին՝ չմանրամասնելով դեպքի հանգամանքները: Ավելի վաղ նա հայտարարել էր տղամարդու ձերբակալության մասին, իսկ «Միա» պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ակումբի սեփականատերը ձերբակալվել է:

Տոսկովսկին նաև հայտնել է, որ նախնական հաղորդումների համաձայն՝ հրդեհը սկսվել է հրավառ սարքերի կայծերի պատճառով, որոնք դիպել են դյուրավառ նյութից պատրաստված առաստաղին:

Կադրերում երևում է, թե ինչպես է խումբը նվագում բեմում, երբ պայթում են երկու ազդանշանային հրթիռներ, կայծերն այնուհետև բռնկվում են առաստաղի վրա, իսկ հետո արագ տարածվում:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան