Գյումրու «Մտորումների թատրոն»-ն իր հնգամյակն արժևորեց առաջնախաղով

2 րոպեի ընթերցում

Գյումրու «Մտորումների թատրոն»-ն իր հնգամյակն արժևորեց առաջնախաղով՝ ներկայացնելով «Քուչակ» դրամատիկական պոեմը, որի հիմքում հայ միջնադարյան քնարերգու Նահապետ Քուչակի հայերեններն են։ Բեմադրությունը՝ Սերգեյ Եղիկյանի: Բեմադրությունը մի յուրահատուկ միտք է հաղորդում հանդիսատեսին՝ քնարերգության և դրամատուրգիայի խաչմերուկում սիրո մասին խոսելով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն, առաջնախաղից առաջ ողջունելով հանդիսատեսին, նշեց, որ թատրոնը փոքր քայլերով առաջ է գնում, ինչի վառ վկայությունը պարբերաբար թարմացվող խաղացանկն է: «Քուչակի սիրո հայերեններն ենք վերցրել ու փորձել դրամատուրգիայի վերածել: Սա լավագույն  ստեղծագործությունն է, որ կարող ենք նաև նվիրել կանաց ու մայրերին՝ միամսյակի շրջանակներում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Բեմադրության երիտասարդ ռեժիսոր  Սերգեյ Եղիկյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ, թե հայրենների ընտրությունը բավական բարդ է եղել: «Աշխարհից սերը պակասել է, իսկ սիրո մասին ավելի լավ, քան Քուչակի հայերեններն են՝ չկա: Ընդհանրապես, իմ համար միջնադարն առեղծվածային է, այն տարածքը, որտեղ մեր թատրոնն է, նույնպես առեղծվածային է, և որոշեցի՝ հենց այս թատրոնում պետք է Քուչակի միջոցով սիրո մասին  ու Քուչակի սիրո մասին խոսենք»,- նշում է Սերգեյ Եղիկյանը:

Արմենուհի Մխոյան 

Հայերեն Русский

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին