ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը սուր քննադատության է ենթարկել Սիրիայի նոր իշխանություններին. Reuters

4 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան փակ քննարկման ժամանակ սուր քննադատության է ենթարկել Սիրիայի նոր ղեկավարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

«Մոսկվան նախազգուշացրել է Սիրիայում ջիհադիստների աճի մասին և կրոնական հիմքերով ալավիների զանգվածային սպանությունները համեմատել է 1994 թվականին Ռուանդայի ցեղասպանության հետ», - նշված է հոդվածում։

Նեբենզյան հանդիպման մասնակիցներին ասել է, որ Սիրիայում սպանությունները ոչ ոք չի դադարեցրել։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Նեբենզյան քննադատել է նոր իսլամիստ կառավարիչների կողմից Սիրիայի բանակի լուծարումը և հասարակական աշխատուժի զանգվածային կրճատումները՝ զգուշացնելով, որ «իրաքյան սցենարը» կարող է նորից կրկնվել՝ նկատի ունենալով Սադամ Հուսեյնի իշխանության տապալումը և Իրաքի պետական ​​կառույցների ապամոնտաժմանը հաջորդած բռնությունները:

Պաշտոնյան նաև մտահոգություն է հայտնել, որ օտարերկրյա «ահաբեկիչ» մարտիկները «կործանարար դեր» են խաղում Սիրիայում։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի բանագնացները նույնպես փակ ճեպազրույցում ընդգծել են իրենց անհանգստությունը Սիրիայում օտարերկրյա զինյալների առկայության և երկրի քաղաքական անցման գործընթացի կապակցությամբ։

Reuters-ի հարցին՝ արդյոք նա Սիրիայում իրավիճակը համեմատել է Ռուանդայի ցեղասպանության հետ, Նեբենզյան պատասխանել է. «Ես փակ խորհրդակցություններում ասում եմ այն, ինչ անհրաժեշտ եմ համարում՝ հիմնվելով այն նախադրյալի վրա, որ դրանք փակ խորհրդակցություններ են, և դրանցից ոչինչ չպետք է դուրս գա»։

Հարկ է նշել, որ Ռուսաստանն ակտիվորեն բանակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ երկրի տարածքում իր ռազմակայանների պահպանման վերաբերյալ։

Քննադատները համարում են, որ պետական ​​հատվածում աշխատակիցների կրճատումներն ուղղված են ալավի աշխատակիցների դեմ, իսկ փետրվարին տեղի ունեցած ազգային երկխոսությունը բավարար չափով ներառական չէր:

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան վերջերս Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ իր վարչակազմը չի ցանկանում պաշտոնները բաշխել ըստ աղանդների, և որ առաջիկայում հայտարարվելիք ընդլայնված կառավարությունը կարող է ներառել ալավիներին:

Reuters-ը մեկ այլ հրապարակման մեջ հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է հայտարարության նախագիծը, որը դատապարտում է լայնածավալ բռնությունները Սիրիայի ափամերձ շրջաններում և երկրի ժամանակավոր իշխանություններին կոչ է անում պաշտպանել բոլոր սիրիացիներին՝ անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։ 

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայում բռնությունը դատապարտող հայտարարությունը. Reuters

Վերջին տվյալների համաձայն՝ Սիրիայի արևմուտքում մարտի 6-ին իրադրության սրման սկզբից զոհվել է Ասադի 250 զինված կողմնակից, իսկ ուժայինները կորցրել են 231 մարտիկի։ Զոհված խաղաղ բնակիչների թիվը գերազանցել է 900-ը, նրանց մեծ մասը պատկանում է ալավիների համայնքին:

Հայերեն Русский

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ