Առաջիկայում նորություններ կլինեն. Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի կյանքի կոչման մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, նախագահ Դոնալդ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ ներկայացնելով  կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: 

ԱԳ նախարարը հիշեցրեց տարեսկզբին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման մասին, որը նշանավորել է հարաբերությունների մակարդակի բարձրացումը: 

Անդրադառնալով որոշակի մտահոգություններին, որ գործընկերությունը հաստատվել է ամերիկյան նախորդ վարչակազմի հետ և չի շարունակվելու նոր վարչակազմի հետ՝ Միրզոյանը վստահեցրեց, որ դա այդպես չէ, քանի որ նոր վարչակազմի ներկայացուցիչներն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում:  

«Եվ հիմա կարող եք փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Առաջիկայում ևս կլինեն որոշակի նորություններ՝ ի դեպ, նույն ռազմավարական համագործակցության փաստաթղթով նախատեսված որոշ դրույթների  կյանքի կոչման ուղղությամբ»,-ասաց նա:

Հայերեն English 中文

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ