Երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը պաշտոնապես տրվեց Ապարան համայնքին

3 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքը հանդիսավոր արարողությամբ ստացավ ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը համայնքին հանձնեց մարտի 13-ին՝ Ապարանի մշակույթի կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ։

ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով Ապարան համայնքի՝ «ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի ստանձնման առիթով,  համոզմունք հայտնեց, որ ընտրությունը ճիշտ է կատարվել, ինչի մասին վկայում են քաղաքում տիրող տրամադրությունն ու միջավայրը։

«Մթնոլորտը, որով մեզ դիմավորեցին համայնքային տարբեր կառույցների երիտասարդ ներկայացուցիչները, ցույց է տալիս, որ ընտրությունը ճիշտ է կատարվել: Վստահ եմ՝ թե՛ համայնքի, թե՛ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն ամփոփելիս արձանագրելու ենք՝ Ապարանում երիտասարդական կյանքի մասնակցության որակն էապես փոխվել է»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված  «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով ոլորտի զարգացման և ավելի ակտիվ քաղաքականություն վարելու նոր հնարավորություններ են բացվում, ուստի կարևոր է ընձեռված իրավական հնարավորությունների լիարժեք իրացումը:

«Ապարանում ունենք լավ գործիքակազմի՝ մասնակցային բյուջետավորման հնարավորություն, ինչը նշանակում է, որ երիտասարդները կարող են ոչ միայն լավ գաղափարներ մշակել և քննարկել, այլև գնալ այդ գաղափարների իրականացման ուղիղ ճանապարհով: Վստահ եմ՝ նմանօրինակ հնարավորությունները ճիշտ օգտագործելով՝ կարող ենք խոսել երիտասարդական կյանքի որակի բարելավման մասին»,-նշեց Անդրեասյանը:

Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի համոզմամբ՝ Ապարանը երիտասարդական քաղաք տիտղոսը նվաճել է իր ներուժով։ 

«Վստահ եմ՝ այդ ներուժով երիտասարդները հանդես կգան նաև համայնքի ու մարզի խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ առաջարկներով»,-նշեց նա։

Արարողությանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ապարանի համայնքապետարանի միջև նաև  կնքվեց հուշագիր, որի նպատակն է խթանել Ապարան համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։

 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին