Մարզեր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Ուսուցչի օրվա կապակցությամբ ընդունեց ու խրախուսեց մարզի հանրակրթական դպրոցների 23 մանկավարժների, ովքեր անթերի ու լավագույն կողմերով են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման սկզբում Կարեն Սարգսյանը ողջունեց ու մասնագիտական տոնի առիթով շնորհավորեց  մանկավարժներին՝ նրանց մաղթելով քաջառողջություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ։

Մարզպետը ներկայացրեց մարզում իրականացված ու ընթացող դպրոցաշինական ծրագրերը, այս ուղղությամբ նախատեսվող նոր ծրագրերը, շեշտելով, որ ՀՀ կառավարության ուշադրության  կենտրոնում են գտնվում կրթության ոլորտի բարեփոխումներն ու աշխատանքային միջավայրի բարելավման հետ կապված բոլոր խնդիրները։

Հանդիպմանը հրավիրված մանկավարժները, շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու խրախուսման համար, միաժամանակ հանդես եկան մի շարք առաջարկություններով ու հարցերով, խոսեցին մանկավարժական փորձի փոխանակման, կամավոր ատեստավորման արդյունքների, համագործակցության ծրագրերի ու առաջնահերթ այլ հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց հրավիրված մանկավարժներին՝ ցանկանալով բեղմնավոր ու ձեռքբերումներով լի աշխատանքային հաջողություններ։   

 

Խոսրով   Խլղաթյան     

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում