Քաղաքականություն

Լիտվայի ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հույս է հայտնել

1 րոպեի ընթերցում

Լիտվայի ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հույս է հայտնել

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը խաղաղության պայմանագրի շուրջ և հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիրն արագ կստորագրվի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուդրիսն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին լուրերը։ Սա մեծ քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Հույս ունեմ տեսնել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրումը»,-իր գրառման մեջ նշել է Լիտվայի ԱԳ նախարարը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում