Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ստորագրել խաղաղության պայմանագիրը
2 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և Երևանին ու Բաքվին կոչ արել ստորագրել այն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։
The news that #Armenia and #Azerbaijan have agreed on a #peace agreement is cause for hope. After decades of hostility and war, the fact that lasting peace is now within reach is important for the region and beyond. - @ABaerbock 1/2
— GermanForeignOffice (@GermanyDiplo) March 14, 2025
«Լուրը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամությունից և պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար, ինչպես նաև դրա սահմաններից դուրս։ Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները սա դարձնում են վերջին քայլն այն ճանապարհին, որի ընթացքում մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Կոչ եմ անում երկու կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»,-նշել է Անալենա Բերբոքը։
After long negotiations, Armenia's courageous concessions make this final step on the path possible - a path we have accompanied both countries on. I call on both sides to now sign the peace agreement. - @ABaerbock 2/2
— GermanForeignOffice (@GermanyDiplo) March 14, 2025