Քաղաքականություն

Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնության ձեռքբերումը

1 րոպեի ընթերցում

Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնության ձեռքբերումը

Էստոնիայի ԱԳ նախարար Մագնուս Ցահքնան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա X-ի իր միկրոբլոգում պատմական է համարել այդ հանգամանքը։

«Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը։ Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ճանապարհին, և մենք ակնկալում ենք խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,- նշել է էստոնիայի ԱԳ նախարարը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 13-ին հաստատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Հայաստանը համաձայնություն է տվել խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։ Նշվել է, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ hամաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում