Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման խոսքում նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված են։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

«Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ներկայում քննարկումներ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված են։

Հայերեն Español فارسی