ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն

3 րոպեի ընթերցում

Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ ու անկողմնակալ ձևով հետաքննվեն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յորգենսենն այդ մասին ասել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ 

«Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության և մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերդ նույն մտահոգություններն եք արտահայտել, և այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում՝ հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի և հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այս հարցերին և մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին», - ասել է հանձնակատար Յորգենսենը՝ հավելելով, որ ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումն է։

«Ուստի, Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության և արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ և անկողմնակալ կերպով հետաքննվեն», - նշել է հանձնակատարը։

Հանձնակատար Յորգենսենը հավելել է, որ ԵՄ-ն շարունակելու է կոչ անել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը,  հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա, շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։ 

«Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ՝ ուղղված երկարատև և կայուն խաղաղության հաստատմանը», - եզրափակել է Յորգենսենը։

Եվրախորհրդարանի լիագումար նիստում մարտի 12-ին քննարկվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը, որը քվեարկության կդրվի մարտի 13-ին։ 

Հայերեն العربية English Русский 中文

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը