Եվրամիությունը կշարունակի պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ը բարձրացնի եվրոպական երկրներից ներմուծման մաքսատուրքերը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կրկին կարձագանքի, եթե Միացյալ Նահանգները շարունակի նոր մաքսատուրքեր սահմանել Եվրամիությունից պողպատի և ալյումինի ներմուծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը։

«Մենք դա արդեն արել ենք և շատ հստակ հայտարարել ենք, որ մաքսային այդպիսի գերսակագների սահմանման դեպքում կպատասխանենք նույնքան խստորեն, ինչպես արեցինք այսօր»,- նշել է նա Բրյուսելում մարտի 12-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:

Ժիլն ընդգծել է, որ այս պահին չի ցանկանում ենթադրություններ անել, սակայն կարող է ասել, որ ԵՄ-ն պատրաստվել է իրադարձությունների նման զարգացմանը:

«Այսօր ցույց տվեցինք, որ կարող ենք կոշտ և արագ, համաչափ արձագանքել՝ կիրառելով Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները: Հետագայում նույնպես այսպիսին կլինի մեր մոտեցումը նման միջոցներին, եթե դրանք կրկին անարդարացիորեն կիրառվեն մեր դեմ»,- հավելել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Մարտի 12-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է ԱՄՆ-ից ԵՄ ներմուծման համար 26 միլիարդ եվրոյի մաքսատուրք սահմանելու համար: Կազմակերպությունն այդ կերպ է արձագանքել ԵՄ-ից պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին:

«Հանձնաժողովը ափսոսում է նման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման համար՝ դրանք համարելով անհիմն, անդրատլանտյան առևտուրը խաթարող և վնասակար ձեռնարկությունների և սպառողների համար: Դա հաճախ հանգեցնում է գների բարձրացման»,- նշվում է ԵՀ-ի հայտարարությունում:

Հայերեն English Français Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Աջափնյակում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք