Աշխարհ

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչի տարածքների կորուստը բանակցությունների վերջնարդյունքում

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչի տարածքների կորուստը բանակցությունների վերջնարդյունքում

Ուկրաինան չի ճանաչի տարածքների կորուստը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հնարավոր բանակցությունների վերջնարդյունքում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կիևն ունի կարմիր գծեր հակամարտության կարգավորման բանակցություններում։

«Մենք ոչ մի օկուպացված տարածք չենք ճանաչի որպես Ռուսաստանի Դաշնություն, սա փաստ է»,- ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ ինքը նույնպես չի խախտի Ուկրաինայի սահմանադրությունը և չի սահմանափակի նրա ինքնիշխանությունը, սակայն չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի այս խոսքով։ 

Ավելի վաղ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններում ԱՄՆ-ը բարձրացրել է Ուկրաինայի տարածքային զիջումների հարցը։ 

Զելենսկու գրասենյակի ղեկավարը բանակցություններից անմիջապես հետո չի հաստատել, որ այդ թեման քննարկվել է։

 Անձամբ Զելենսկին ևս չի հստակեցրել, թե արդյոք այդ թեման քննարկվել է Սաուդյան Արաբիայի բանակցությունների ժամանակ։

 «Կային շատ տարբեր մանրամասներ, որոնք ես չէի ցանկանա քննարկել, քանի որ դրանք վերջնական հայտարարության մեջ չկան»,- նշել է նա։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում