Իրանի ԱԳՆ-ն անտեղի է համարում միջուկային ծրագրի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստը

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի և ևս երեք  երկրների խնդրանքն՝ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ նիստ Իրանում ուրանի հարստացման տեմպերի աճի քննարկման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Անվտանգության խորհրդի փակ նիստի անցկացումը որոշ երկրների խնդրանքով նոր և տարօրինակ պրակտիկա է։ Այդ հանդիպումը կասկածի տակ է դնում այն ​​երկրների բարի կամքը, որոնք պահանջել են դրա անցկացումը», - մեջբերում է Արաղչիի խոսքը նրա մամուլի ծառայությունը։

«Մենք հուսով ենք, որ Անվտանգության խորհուրդը կկատարի իր գլխավոր խնդիրը՝ խաղաղության և անվտանգության ապահովումը, և տեղի չի տա որոշ երկրների ազդեցությանը», - հավելել է նա։

Մարտի 11-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 12-ին դռնփակ ռեժիմով կքննարկի Իրանի Իսլամական Հանրապետությունում հարստացված ուրանի աճող պաշարների հարցը։ Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ նիստը կանցկացվի Անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի և ևս երեք երկրների՝ Հունաստանի, Պանամայի և Հարավային Կորեայի խնդրանքով։

Այդ երկրները ցանկանում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանին պարտավորեցնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկատվություն տրամադրել ուրանի ծագման մասին Իրանի չհայտարարված միջուկային օբյեկտներում, այսինքն՝ այն օբյեկներում, որոնք Թեհրանը պաշտոնապես չի ճանաչում որպես միջուկային, և անհրաժեշտ չի համարում ԱԷՄԳ-ի մոնիթորինգի խիստ միջոցների սահմանումը դրանցում:

Թեհրանը թշնամական է համարում ԱՄՆ-ի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) մոտեցումն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ 2024 թ. հունիսին այդ երկրները նախաձեռնեցին ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի կողմից փաստաթղթի ընդունում, որն Իրանից պահանջում էր բացատրել «անտրոպոգեն ծագման» ուրանի հետքերի հայտնվելը երկու չհայտարարված միջուկային օբյեկտներում և թույլ տալ գործակալության տեսուչների մուտքն այնտեղ։

Հայերեն Русский

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ