Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2025 թվականի մարզային առաջնություն. հայտնի են հաղթողները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մասնակցությունն ապահովելու նպատակով ամեն տարի անցկացվում է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  2025 թվականի շախմատի պատանիների առաջնությունն  անցկացվել  է  երկու  փուլով՝  համայնքային և մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2025 թվականի փետրվարի 15-24-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում: 

Մարտի 1-ին, 2-ին և 9-ին Գավառի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում կայացել է առաջնության մարզային փուլը, որին  մասնակցել  են  համայնքային  փուլի արդյունքում  ձևավորված  թիմերը: Թիմերն, ըստ տարիքային խմբերի, ձևավորվել էին հետևյալ համամասնությամբ. մինչև 8 տարեկան՝ 1 տղա, մինչև 10 տարեկան՝ 3 տղա, մինչև 12 տարեկան՝ 3 տղա, մինչև 14 տարեկան՝  3 տղա, մինչև 16 տարեկան՝ 2 տղա: Ընդ որում՝ մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում մասնակցության իրավունք ունեին առնվազն 3-րդ կարգ ունեցող, մինչ 12, 14 և 16 տարեկան պատանիների մրցաշարում՝ առնվազն 2-րդ կարգ ունեցող շախմատիստներն։ Ընդհանուր առմամբ՝ մարզային փուլին մասնակցել է 80 պատանի շախմատիստ։

Առաջնությունն  անցկացվել է ՖԻԴԵ-ի կանոնակարգի դասական շախմատի կանոնների համաձայն՝ անհատական կարգով։  Յուրաքանչյուր խաղացողին մեկ խաղափուլում տրվել է 60 րոպե ժամանակ` յուրաքանչյուր  քայլի  համար 5 վայրկյան  հավելումով:

Առաջնության մարզային փուլի գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը, քարտուղարը` Կարո Սարգսյանը: 

Մարզային փուլում մինչև  8  և 16 տարեկանների տարիքային խմբերում մրցումներն անցկացվել են շրջանաձև  մրցակարգով, իսկ մինչև 10, 12 և 14 տարեկանների տարիքային խմբերում` շվեյցարական մրցակարգով:

Մինչև  8 տարեկանների մրցապայքարում  1-ին տեղը գրավել է Արման Մանուկյանը (Գավառ), 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Սարիբեկյանը (Մարտունի), իսկ 3-րդ հորիզոնականը` Վաղարշակ Աղեկյանը (Գավառ):

Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում ուժեղագույնն էր Ալեքս Մխիթարյանը (Վարդենիս), 2-րդ տեղում Արեն Մարգարյանն է (Վարդենիկ), իսկ 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Ալեն Գրիգորյանը (Վարդենիկ): 

Մինչև 12 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավել է Վաչե Ավդալյանը (Գավառ՝ Սարուխան), 2-րդ տեղը՝ Սաղաթել Թադևոսյանը (Վարդենիս), իսկ 3-րդ մրցանակային տեղը՝ Սերգեյ Սահակյանը (Ճամբարակ): Այս տարիքային խմբում հաջորդ փուլի մասնակցության իրավունք է ստացել նաև Գրիշա Շահումյանը (Մարտունի)։

Մինչև 14 տարեկանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Արսեն Մովսիսյանը (Վարդենիկ), 2-րդ տեղը գրավել է  Լևոն Վարդանյանը (Սևան), 3-րդ տեղը՝ Արամ Ղազարյանը (Մարտունի):

Մինչև 16 տարեկանների տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռազմիկ Սիրականյանը (Մարտունի), 2-րդ տեղը՝ Հարություն Մխիթարյանը (Վարդենիկ), 3-րդ տեղը՝ Կարեն Սահակյանը (Ճամբարակ): 

Մրցաշարի արդյունքում ձևավորվել է մարզի հավաքական թիմը, որը Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին կներկայացնի Գեղարքունիքի մարզը:

Առաջնության մրցանակակիրներին Գեղարքունիքի մարզպետի անունից հանձնվել են հավաստագրեր և մեդալներ:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով