Ապարանում բախված բեռնատար և մարդատար ավտոմեքենաները հրդեհվել են, կան վիրավորներ և զոհ

1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 8-ին, ժամը 22։54-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են ZIL մակնիշի բեռնատարը և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ZIL մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է մարտի 9-ին, ժամը 00։04-ին, մարվել՝ 00։30-ին։ Այրվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, ZIL մակնիշի բեռնատարի շարժիչի և սրահի հատվածը՝ մասամբ։

Նշվում է, որ փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկի դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ZIL մակնիշի բեռնատարը և փակել գազի բալոնի փականը։

Հայերեն Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ