Արաբկիրում բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ երեք անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով և տեղափոխվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Երեք անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,-ասաց Սարգսյանը։

Ավելի վաղ, համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես ակցիայի մասնակիցներից մեկը ոտքով կոտրում  մեքենայի դիմապակին, մյուսները հարվածում են դրա տարբեր հատվածներին։ Այնուհետև մի քանի հոգի մուտք են գործում մեքենայի սրահ, հարվածում և հայհոյում վարորդին։ Վարորդը հրաժարվել էր կանգնել և փորձել էր փակված փողոցը շրջանցել մայթով, ինչն էլ լարել էր իրավիճակը։

Ակցիան կազմակերպվել էր Արաբկիրի բնակիչների կողմից, որոնք փակել էին Նաիրի Զարյան փողոցը՝ բողոքելով երկու շենքերի միջև նոր բազմահարկ շենքի կառուցման դեմ։

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը