Մարզեր

Սարավան-«Զանգեր» հատվածում այրվել է ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Սարավան-«Զանգեր» հատվածում այրվել է ավտոմեքենա

Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 31-ին ժամը 08։22-ին ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի կողմից Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին, մարվել՝ 09:36-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում