Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետին են ներկայացվել կատարված և ընթացիկ աշխատանքները։ Զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան։
Երկրի ղեկավարը շրջել է համաժողովի ընթացքում անցկացվելիք քննարկումների և միջոցառումների սրահներով, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։