Լոնդոնում հանդիպել են Բըրնհեմը և Մակրոնը
2 րոպեի ընթերցում

Լոնդոնում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Կողմերի քննարկման օրակարգում են Լա Մանշի նեղուցն անօրինականորեն հատող փոքր նավակների հարցը, պաշտպանությունը, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները և այլ «ընդհանուր մարտահրավերներ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
A new friend across the Channel. pic.twitter.com/9FdUIMTugg
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) September 3, 2026
Բըրնհեմը շեշտել է, որ Մակրոնն առաջին օտարերկրյա ղեկավարն է, որն այցելում է Լոնդոն հուլիսին իր կողմից Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։
«Սա ցույց է տալիս, թե ինչի կարող է հասնել համագործակցությունը, ինչպես մենք ցույց ենք տալիս նաև Ուկրաինայի, փոքր նավակների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման հարցում։ Այսպիսով, ես անհամբեր սպասում եմ այսօր Ձեզ հետ այդ թեմաների հետագա քննարկմանը», - նշել է Բըրնհեմը հանդիպման սկզբում։
Մակրոնի այցը Մեծ Բրիտանիա հիմնականում նվիրված է Բրիտանական թանգարանին Բայոյի գոբելենի ժամանակավոր փոխանցմանը: Ֆրանսիայի առաջնորդը սեպտեմբերի 2-ին թանգարանում հանդիպել է Չարլզ 3-րդ թագավորի հետ՝ միջնադարյան գոբելենի հանրային ցուցադրությունից առաջ: Ցուցանմուշը Լոնդոնում կմնա մինչև 2027 թ. հուլիսի վերջը։