Հայաստան

ՄՍՇՊ հանձնաժողովի նիստում քննվել է Ֆրունզեի 8/9 հասցեում գտնվող նորակառույցի առնչությամբ հարուցված վարույթը

1 րոպեի ընթերցում

ՄՍՇՊ հանձնաժողովի նիստում քննվել է Ֆրունզեի 8/9 հասցեում գտնվող նորակառույցի առնչությամբ հարուցված վարույթը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի դռնբաց նիստում քննվել է «Ռեմ Գրուպ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված վարույթը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, նիստին մասնակցել են կառուցապատողի ներկայացուցիչները, ինչպես նաև ք. Երևան, Ֆրունզեի 8/9 հասցեի բնակիչներ։

Վարույթը հարուցվել էր վերոնշյալ  հասցեում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքից բնակարաններ ձեռք բերած մի խումբ քաղաքացիների  հաղորդման հիման վրա սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման առնչությամբ։

Ներկայացված հաղորդմամբ բնակիչները հայտնել էին, որ կառուցապատողը շենքը հանձնել է առանց մի շարք խոստացված պարտավորությունների կատարման, այդ թվում՝ ապահովված չէ շենքի գազիֆիկացումը, առկա էլեկտրական հզորությունը բավարար չէ,  բացակայում է խաղահրապարակը։

Գործի քննությունը  շարունակվում է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում