Իրավունք

Պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

1 րոպեի ընթերցում

Պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

Երևանի Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողներին օգոստոսի 30-ին, ժամը 12։20-ի սահմաններում մոտեցել է մի քաղաքացի և հայտնել, որ բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Պարեկներն անմիջապես հետապնդել, կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 20-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում