Իրավունք

Երևանում հայտնաբերվել է մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Երևանում հայտնաբերվել է մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 31-ին իրացրել են մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևանի Ռուբինյանց փողոցում ձերբակալել են երեք երիտասարդի և մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

«Չանգան» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ՝ մեքենայում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում