Կրթություն

Աննա Հակոբյանը նոր ձևաչափով հանդիպում է անցկացրել «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը նոր ձևաչափով հանդիպում է անցկացրել «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը մարտի 7-ին Մատենադարանի Հրաչյա Թամրազյան դահլիճում նոր ձևաչափով ելույթ է ունեցել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Իմ քայլը» հիմնադրամից։

«Քանի որ կրթարշավին մասնակցել ցանկացողների թիվն ամեն օր աճում է, որոշում կայացվեց այսօրվա 19-րդ հանդիպման ձևաչափը փոքր-ինչ փոխել և լսարանին ներկայանալ բանախոսության տեսքով: Հանդիպմանն այս անգամ ներկա էր 180 հոգի:

«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներն արդեն ձևավորել են կայուն համայնք․ մինչ այս տարբեր մարզերում կայացած 18 հանդիպումներին մասնակցել է 842 գաղափարակից կրթարշավական Հայաստանի բոլոր մարզերից։ Շարժումը, որը նախաձեռնել է տիկին Հակոբյանը, ձնագնդի էֆեկտով շարունակաբար ընդլայնվում է՝ ներգրավելով նոր մարդկանց, ովքեր կիսում են կրթության և հատկապես ինքնակրթության կարևորության գաղափարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Մատենադարանում կայացած այսօրվա հանդիպումը առաջինն էր այս ձևաչափով, բայց այն ևս, ինչպես մարզային հանդիպումները, աչքի է ընկել անմիջականությամբ և ակտիվ հարցուպատասխանով։ Մասնակիցները հղել են կրթության և ժամանակակից մարտահրավերների հետ կապված հարցեր, որոնք շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Համլետ Մազմանյանի համակարգմամբ բարձրաձայնվել են:

Նշվում է, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով ավելի լայն լսարան և խթանելով կրթվելու նոր մշակույթի ձևավորումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում