Թրամփը պլանավորում է կազմել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ. NYT

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավարտում է աշխատանքն առանձին երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մեկնելու նոր արգելքի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

Ինչպես հայտնել են հրատարակության զրուցակիցները, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են կազմել այն երկրների «կարմիր ցուցակը», որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կարգելվի։

Աղբյուրներից մեկը նշել է, որ առաջարկվող «կարմիր ցուցակը» ներկայում հիմնականում բաղկացած է այն երկրներից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ ավելի վաղ արգելված էր Թրամփի նախորդ վարչակազմի օրոք։

Հրապարակությունը պարզաբանում է, որ այդ ժամանակ նման երկրների թվում էին Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նախագծում նախապես առաջարկվում էր Աֆղանստանը ներառել երկրների այն խմբի մեջ, որոնց քաղաքացիներին կտրականապես կարգելվի մուտք գործել ԱՄՆ։

Նշվում է, որ պլանավորվում է ստեղծել այն երկրների «նարնջագույն ցուցակ», որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի, բայց ամբողջությամբ չի արգելվի։ Նման երկրներից դիմորդները պետք է անցնեն դեմ առ դեմ հարցազրույց:

Երրորդ՝ «դեղին խմբում» ընդգրկված երկրներին 60 օր ժամանակ կտրվի հայտնաբերված որոշ թերություններ վերացնելու համար, այլապես նրանք կարմիր կամ նարնջագույն ցուցակում կընդգրկվեն, ասել են աղբյուրները։

Առայժմ հայտնի չէ՝ ամերիկյան գործող այցագրեր ունեցող մարդիկ կհայտնվեն արդյոք արգելքի տակ, և արդյոք այդ այցագրերը կչեղարկվեն։ Անհասկանալի է նաև, թե արդյոք արգելքները կվերաբերեն «գրին քարտ» ունեցողներին, որոնք ԱՄՆ-ում մշտական ​​բնակության թույլտվություն են ստացել:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ