Թրամփը Կանադայի և Մեքսիկայի որոշ ավտոարտադրողների համար մեկ ամսով չեղարկել է մաքսատուրքերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ ամսով կազատի Կանադայի և Մեքսիկայի ավտոարտադրողներին 25% մաքսատուրքերից, քանի դեռ նրանք հետևում են ազատ առևտրի գործող կանոններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։

Նշվում է նաև, որ Թրամփը պատրաստ է լսելու այլ ապրանքների մասին, որոնք պետք է ազատվեն մարտի 4-ին ուժի մեջ մտած մաքսատուրքերից։ 

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ չի չեղարկում Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ սահմանած մաքսատուրքերը, որոնց միջոցով փորձում է ճնշում գործադրել այդ երկրների վրա՝ ուժեղացնելու ֆենտանիլի մաքսանենգության կանխումը։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփն ասել է, որ վերջինս իրեն չի համոզել, որ իրավիճակը բարելավվել է։

«Նա ասաց, որ (իրավիճակն) ավելի լավ է, բայց ես ասացի, որ դա բավարար չէ։ Հեռախոսազրույցն ավարտվեց «քիչ թե շատ» բարեկամական մթնոլորտում», - գրել է Թրամփն իր Truth Social հարթակում մարտի 5-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ 

Ըստ հանրային հասանելի տվյալների՝ ԱՄՆ-ում առգրավված ամբողջ ֆենտանիլի միայն 0,2%-ն է երկիր մուտք գործում Կանադայի սահմանից, մինչդեռ թմրանյութի մեծ մասն ԱՄՆ է մտնում հարավային սահմանից:

Կանադան պատրաստ է նվազեցնել ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դիմաց ձեռնարկված պատասխան քայլերը, եթե Թրամփի վարչակազմը չեղարկի իր կողմից սահմանված մաքսատուրքերի մի մասը, Reuters-ին հայտնել է կանադական կառավարության աղբյուրը:

Միացյալ Նահանգներ

Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ Թրամփի սահմանած 25% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով