Ռուսաստան

Կրեմլը դրական է գնահատում Զելենսկիի պատրաստակամությունը բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Կրեմլը դրական է գնահատում Զելենսկիի պատրաստակամությունը բանակցություններին

Կրեմլը դրական է գնահատում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պատրաստակամությունը՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ, բայց Մոսկվայի հետ բանակցությունների արգելքը կարող է խոչընդոտ դառնալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրական, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ - Հարցն այն է, թե ում հետ պետք է նստել: Առայժմ նախկինի նման պահպանվում է ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու՝ Ուկրաինայի նախագահի իրավական արգելքը։ Ուստի ընդհանրապես մոտեցումը դրական է, բայց նրբություններն առայժմ չեն փոխվում»:

Մարտի 4-ին Կոնգրեսի առջև ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների սեղանի շուրջ նստել։ 

Հայտարարությունն արվել է Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկիի սուր բանավեճից մի քանի օր անց. Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսևորում և պատրաստ չէ խաղաղ կարգավորման։

2022 թ. հոկտեմբերի 4-ին Զելենսկին գործողության մեջ է դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում