Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Լիու Բինի գլխավորած պատվիրակությունները Պեկինում քաղաքական խուրհրդակցություններ են անցկացրել: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել դրա հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ 

Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական,  գյուղատնտեսության, տրանսպորտային փոխկապակցվածության, մշակութային, հումանիտար ոլորտներում։ Գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ 

Կողմերը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։

Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Չինաստանի համագործակցության շուրջ։  Չինական կողմը ներկայացրել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) իր գալիք նախագահության գերակայությունները։ Կողմերը քննարկել են ՇՀԿ շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև հետագա համագործակցության հեռանկարները։

Հայերեն العربية English Español Русский 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի