Մարզեր

Կրասարում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Կրասարում  իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ

Աշոցք համայնքի Կրասար բնակավայրում խոշոր եղջերավոր անասունների մոտ արձանագրված հիվանդության մասով առաջացած խնդիրները լուծելու նպատակով Շիրակի մարզ են այցելել պատասխանատու պաշտոնյաներ։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանի, Վարդան Կոստանյանի, Էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուների մասնակցությամբ։ Աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել արդեն ձեռնարկված քայլերին և հետագա անելիքներին։ 

Կարևորվել է բնակավայրում հակահամաճարակային միջոցառումների իրականացումը, քննարկվել խնդրի օրենքով սահմանված կարգով լուծման տարբերակներ։

Շիրակի մարզպետը նշել է, որ առաջնային կարևորությունը մարզի ազգաբնակչության առողջությունն է և աշխատակազմը պատրաստ է աջակցելու պատասխանատու մարմինների աշխատանքին, որպեսզի խնդիրն օր առաջ լուծվի և արվի հնարավորը թե բնակչության առողջության պահպանման, թե անասնապահությամբ զբաղվողների շահերի պաշտպանության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, այցի շրջանակներում մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ պատասխանատուներն այցելել են Կրասար բնակակավայր, տեղում քննարկվել են խնդրի` սահմանված կարգով լուծման տարբերակներն ու առաջարկվել լուծման ուղիներ` հաշվի առնելով անելիքների առաջնահերթությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում