Մարզեր

Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 5-ն է

1 րոպեի ընթերցում

Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 5-ն է

Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է մարտի 5-ին: Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց փաթեթները տարածքային ընտրական հանձնաժողով մինչև մարտի 5-ի ժամը 18:00:

Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հետո ընտրական հանձնաժողովի կողմից հնգօրյա ժամկետում կուսումնասիրվեն փաթեթները, ժամանակ կտրվի անճշտությունները հարթելու համար: ՏԸՀ նախագահը հավելեց, որ գրանցումները կսկսվեն մարտի 5-ին և կշարունակվեն մինչև մարտի 10-ը: 

Չնայած մոտ տասը ուժ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, մինչ այս պահը դեռևս երեք քաղաքական ուժ է ներկայացրել համապատասխան փաստաթղթերը։ 

Մինչ այս պահը փաստաթղթեր ներկայացրել են «Կոմունիստական կուսակցությունը», որի ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը ներկայացնող Արտյոմ Թումանյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում