Հայաստան

Իշխանությունը ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին կողմ քվեարկելու որոշում ունի. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Իշխանությունը ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին կողմ քվեարկելու որոշում ունի. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկելու որոշում ունի, իշխանությունը մտադիր է այն ընդունել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանn՝ անդրադառնալով հանձնաժողովի նիստում նախագծի քվեարկության հետաձգմանը: 

Սիմոնյանը վստահեցրեց, որ դա ոչ մի աշխարհաքաղաքական հարցով պայմանավորված չէ: 

Անդրադառնալով հարցին, թե իշխանությունը մտադի՞ր է դա ընդունել՝ նա ասաց. 

«Իհարկե, մտադիր է: Բացի տեխնիկականից, որևիցե հարց չկա»:

Պատասխանելով հնարավոր հետևանքների մասին մտահոգություններին, թե իբր Հայաստանը պետք է դրանից հետո ԵԱՏՄ–ից դուրս գա՝ Սիմոնյան ասաց. 

«Այս փուլում որևիցե այլ տարբերակ ու այլ բան չի քննարկվում: Այս փուլում միայն դրան կողմ քվեարկելու որոշումը «Քաղաքացիական պայմանագիր»–ն ունի, և հաջորդիվ կքվեարկի կողմ»:

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։  

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում մարտի 3–ին օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը հետաձգվել էր՝ տեխնիկական պատճառներով: Այն նախատեսվում է հանձնաժողովի նիստում քննարկել ու քվեարկել առաջիկա օրերին: 

Կարդացեք հոդվածը` Englishفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում