Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ Թրամփի սահմանած 25% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքերը մարտի 4-ից ուժի մեջ են մտել։ Ուժի մեջ է մտել նաև չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի կրկնապատկումը՝ մինչև 20%։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ըստ հրապարակման՝ մաքսատուրքերի սահմանումը կարող է ազդել գրեթե 2,2 տրիլիոն դոլարի ամերիկյան ապրանքների ներմուծման և արտահանման վրա։ 

Թրամփը հայտարարել է, որ երեք երկրներն էլ բավարար չափով միջոցներ չեն ձեռնարկում ֆենտանիլի հոսքն ԱՄՆ կասեցնելու համար։ 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան կպատասխանի 25% ներմուծման մաքսատուրքերով, որը կազդի 20,7 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների վրա։ Բացի այդ, մաքսատուրքերը կտարածվեն ևս 86,2 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքների վրա, եթե մաքսատուրքերը 21 օրից դեռ գործեն։ Թրյուդոն ավելի վաղ հայտարարել էր, որ Կանադայի պատասխան միջոցները կազդեն գարեջրի, գինու, բուրբոնի, կենցաղային տեխնիկայի և Ֆլորիդայի նարնջի հյութի վրա։ 

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը երկրի պատասխան քայլերի մասին կհայտարարի մարտի 4-ին ավելի ուշ նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում։

Միացյալ Նահանգներ

Թրամփը կրկնապատկել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը ֆենտանիլի մատակարարումների պատճառով

 

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից