Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը փակ է
1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատված-Քաջարան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Ըստ աղբյուրի՝ Ալագյազ-Արթիկ (բուք է) և Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
«Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։