Ադրբեջան

ԵՄ դիվանագիտության ղեկավարը և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՄ դիվանագիտության ղեկավարը և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: 

«Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության լայն ներուժի առկայությունը և օրակարգային հարցերի առաջմղման համար քաղաքական երկխոսության, այդ թվում ՝ փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում