ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի հետ քննարկել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ բանակցությունները, որոնք փետրվարի 27-ին Ստամբուլում սկսվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պայմանավորվածությանը համապատասխան, շարունակվելու են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը «պայմանավորվել են այդ հարցերի շուրջ հերթական հանդիպումն անցկացնել մոտ ժամանակներս. ամսաթիվը, վայրը և մասնակիցների կազմը կորոշվեն ավելի ուշ»։

Ստամբուլում կայացած բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր փոխպետքարտուղարի տեղակալ Սոնաթա Քոուլթերը, իսկ ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի վարչության տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։

Ըստ Պետքարտուղարության հաղորդագրության՝ Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում «Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել բանկային և պայմանագրային ծառայությունների հասանելիության առնչությամբ, ինչպես նաև հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի կայուն թվաքանակն ապահովելու անհրաժեշտության մասին»:

«Կառուցողական քննարկումների ընթացքում երկու կողմերը որոշել են կոնկրետ նախնական քայլերն այս բնագավառներում՝ երկկողմ ներկայացուցչությունների գործունեությունը կայունացնելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg