Միացյալ Նահանգներ

Ստամբուլում ռուս-ուկրաինական ​​հանդիպումը կօգնի լուծել տարաձայնությունները դեսպանատների աշխատանքում. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում ռուս-ուկրաինական ​​հանդիպումը կօգնի լուծել տարաձայնությունները դեսպանատների աշխատանքում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փորձագիտական ​​խորհրդակցությունները կդառնան հանդիպումների շարքում առաջինը և կհանգեցնեն երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքի հարցերում տարաձայնությունների հաղթահարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ակնկալում ենք, որ այսօրվա հանդիպումը կլինի առաջինը նմանատիպ փորձագիտական ​​խորհրդակցությունների շարքից, որոնք մեզ կմոտեցնեն ամերիկյան կողմի հետ առաջացած տարաձայնությունների հաղթահարմանը, վստահության միջոցների ամրապնդմանը և այլն», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Նա նշել է, որ «փորձագետները հսկայական աշխատանք ունեն անելու», ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն կտա տեղեկատվություն ստանալուն պես:

Ստամբուլում դեռ չեն ավարտվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները, որոնք սկսվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ին (Երևանի ժամանակով՝ 11։00-ին)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում