Պենտագոնը չի բացառում, որ հարվածներ կհասցնի Մեքսիկայի թմրանյութերի լաբորատորիաներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն չի բացառում հարվածները Մեքսիկայի լաբորատորիաներին, որտեղ արտադրվում է ֆենտանիլ տեսակի թմրանյութ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News-ին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:

Fox News հեռուստաալիքի թղթակիցը Հեգսեթին հարցրել է, թե արդյոք նա չի բացառում ֆենտանիլ արտադրող մեքսիկական լաբորատորիաներին հարվածներ հասցնելու հնարավորությունը:

«Ոչ, կարծում եմ, ես ոչինչ չեմ բացառում: Բոլոր տարբերակները դիտարկվում են», - պատասխանել է Պենտագոնի ղեկավարը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ վերջնական որոշումը մնում է ԱՄՆ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին, այսինքն՝ նախագահ Դոնալդ Թրամփին։

Թրամփն արտակարգ դրության համազգային ռեժիմ է սահմանել ԱՄՆ-ի հարավային սահմանին տիրող իրադրության կապակցությամբ և կարգադրել լրացուցիչ զորակազմ, ուղղաթիռներ և հետախուզական ուժեր ուղարկել Մեքսիկա:

Ֆենտանիլով գերդոզավորումը մահացության հիմնական պատճառներից մեկն է ԱՄՆ-ի երիտասարդների շրջանում: 2024 թվականի հուլիսի վերջին ԱՄՆ-ի իշխանությունները հաղորդել էին Մեքսիկայի խոշորագույն թմրակարտելի՝ «Սինալոա»-ի երկու առաջնորդների ձերբակալության մասին։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով