Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն և Վարդաբլուր-Լեռնապար ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային  ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Նորավան-Տաթև ավտոճանապարհը՝ միակողմանի։

Ըստ աղբյուրի՝ Սյունիքի մարզի, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ, Տաթև-Լծեն և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նշվում է, որ Վանաձոր, Սպիտակ և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն: 

Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում և բուք է։ 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շեշտում է՝ վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հայերեն Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ