Գիտություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստը: 

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ   Հակոբ Արշակյանը ներկայացրել է նախորդ նիստի արդյունքներով կատարված աշխատանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նախանշվել են ուղղությունները՝ Արհեստական բանականություն, Ռոբոտատեխնիկա, ավիատիեզերական տեխնոլոգիաներ, Միկրոէլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, Քվանտային տեխնոլոգիաներ, Բիոտեխնոլոգիա, կյանքի գիտություն: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ են գործիքներ նախանշված  ուղղություններով ռազմավարական ծրագրերի կազմման և պետական ընթացակարգերին համապատասխանեցման մեխանիզմ ունենալու համար: Ըստ այդմ՝ աշխատանքային խմբի կողմից կազմվել և շրջանառության է դրվել Նորարարության հայկական հիմնադրամի հայեցակարգը: 

Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի կանոնադրական նպատակները, ինչպես նաև գործառույթներն ու կառավարման կարգը: Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կառավարման խորհրդի՝ պետություն-մասնավոր համամասնությանն ու ձևաչափին, հիմնադրամի աշխատանքին և հաշվետվության մեխանիզմներին: Ներկայացված հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հիմնադրամի աշխատանքի արդյունավետ կազմակերպումը և այդ համատեքստում ընդգծել շահագրգիռ կողմերի ինտենսիվ   համագործակցության անհրաժեշտությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում