Դատարանը Թրամփի վարչակազմին երկու օր է տվել արգելափակված օտարերկրյա օգնության վերականգնման համար

2 րոպեի ընթերցում

Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին երկու օրից էլ քիչ ժամանակ է տվել օտարերկրյա պետություններին օգնության տրամադրումը վերսկսելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը (AP)։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ դատավորը որոշել է, որ վարչակազմը «ոչ մի նշան չի ցուցաբերել», որ մտադիր է կատարել դատարանի նախորդ որոշումը՝ երկու շաբաթվա ընթացքում ֆինանսավորման սառեցումը մեղմելու վերաբերյալ: 

Դատական հայցը հարուցվել էր մի խումբ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով բաշխվող օտարերկրյա օգնության տրամադրումը դադարեցնելու պատճառով։ Փետրվարի 13-ին դատավորը կարգադրել էր, որ ֆինանսավորման թեկուզև մի մասը գոնե ժամանակավորապես վերականգնվի, սակայն USAID-ի աշխատակիցների և մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների խոսքով՝ այդ ժամանակից ի վեր ոչ մի վճարում չի ստացվել:

AP-ն նշում է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Վաշինգտոնի վարչակազմն անտեսում է դատարանի որոշումները։ Ավելի վաղ Ռոդ Այլենդի շրջանային դատարանը պարզել էր, որ Թրամփի թիմը չի ապասառեցնել ԱՄՆ-ում ​​ֆինանսական օգնության մի շարք պետական ծրագրեր՝ չնայած ավելի վաղ կայացված համապատասխան դատական որոշմանը։

Հունվարի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել էր անհապաղ 90 օրով դադարեցնել օտարերկրյա օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը: Փետրվարի 4-ին Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը լայնածավալ բացառություններ է արել ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա օգնության դադարեցման ռեժիմից: Նա պարզաբանել է, որ այդ ծրագրերի զգալի մասն արդեն վերսկսվել է:

Հայերեն Русский

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին

Նորվեգիայի վարչապետը սպասում է, որ Ուիթքոֆը ՌԴ-ում բանակցություններից հետո կվերադառնա Օսլո

Սա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է․ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Ֆրանսիայի վարչապետը նոր բողոքի ցույցերից առաջ կընդունի արհմիությունների ներկայացուցիչներին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դան Նեկուլաեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ