Իրավունք

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ապօրինի ձեռքբերված հերթական գույքը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ապօրինի ձեռքբերված հերթական գույքը

Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված արժեքը 730 միլիոն դրամ է:

Ավելի վաղ  Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասեցում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով։  Գործն ուղարկվել էր դատարան: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում